AM
23 September 2002 - 14:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԹՐԱՍԲՈՒՐԳ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՎ

Հայկական պատվիրակությունը մեկնել է Սթրասբուրգ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի սեպտեմբերի 23-27-ը կայանալիք աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արկա» գործակալությանն է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նիստում կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը: Նա նշել է, որ նիստի շրջանակներում կկայանա հայկական պատվիրակության հանդիպումը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսի հետ` ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսված Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցերի ժամկետները ճշտելու համար: Նշենք, որ այսօր Սթրասբուրգում իր աշխատանքը սկսող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում են, մասնավորապես` Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման հարցերը, Իրաքի շուրջ եւ ռուս-վրացական սահմանում ստեղծված իրավիճակը: