Էլեկտրամոբիլ արտադրող ամերիկյան Tesla ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը առցանց հեռարձակվող պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է էլեկտրական շարժիչով աշխատող Tesla Semi բեռնատարը:
Techcrunch կայքի փոխանցմամբ, բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում:
Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։
Tesla Semi–ն վաճառքի կհանվի 2019 թվականին։






