«Պակիստանը կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը եւ պատրաստ է ցանկացած պահին օգնություն ցույց տալ նրան»: Այդ մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, Պակիստանի առաջնորդը նշել է Ադրբեջանի ռազմական եւ տնտեսական ներուժի ուժեղացման կարեւորությունը, «թշնամուն արժանի հակահարված տալու» նպատակով: Աբիեւը «պատմական փաստ» է անվանել Պակիստան կատարած իր այցի ընթացքում պաշտպանության եւ ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրումը: Նշենք, որ տվյալ համաձայնագիրը նկատի ունի համագործակցություն ռազմական կադրերի նախապատրաստման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ ռազմական մշակումների եւ պաշտպանական արտադրության բնագավառում: