AM
28 November 2017 - 10:15 AMT

Google-ի հեռախոսները կզգուշացնեն, երբ կողմնակի անձը նայի էկրանին

Google-ի ինժեներներ Հի Չժուն Ռյուն և Ֆլորիան Շրոֆը տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս արձագանքել, եթե հեռախոսի էկրանին կողմնակի անձ է նայում:

Էկրանի այսպես կոչված էլեկտրոնային պաշտպանությունը կներկայացվի դեկտեմբերի կեսին խորհրդաժողովներից մեկում: Սակայն արդեն այժմ հասանելի է դրա աշխատանքի մասին պատմող տեսանյութը:

Ռյուն և Շրոֆը պնդում են, որ տեխնոլոգիան աշխատում է տարբեր լուսավորության պայմաններում և տարբեր անկյունների տակ և կարող է տարբերակել էկրանին ուղղված հայացքը 2 միլիվայրկյանում, գրում է Meduza-ն Quartz-ի վրա հղումով:

Այդպիսի տեխնոլոգիայով Google Pixel հեռախոսները, օգտագործելով ֆրոնտալ տեսախցիկը և աչքի շարժումները կառավարող համակարգը, կկարողանան որոշել, որ էկրանին օգտատերից բացի նաև կողմնակի անձ է նայում և զգուշացնող հաղորդագրություն ուղարկել:

Google-ը դեռևս չի մեկնաբանում նոր տեխնոլոգիան: