Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:
Այն նախատեսում է թվային բարփոխումներ իրականացնել 6 ուղղություններով՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն:
Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:
Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր:






