AM
13 December 2017 - 11:14 AMT

Օլիմպիական կրակի փոխանցավազքին առաջին անգամ ռոբոտ է մասնակցել

HUBO ռոբոտը հարավկորեական Տեջոն քաղաքում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին: Ռոբոտին ստեղծել են Կորեայի առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները:

Ջահը ռոբոտին է փոխանցել Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի Ռոբոտատեխնիկայի և մեխանիկայի լաբորատորիայի հիմնադիր Դենիս Հոնգը:

Ռոբոտը ստացել է ջահը և մոտ 100 մետր անցել՝ մինչև ստվարաթղթե պատը: Փոքր սղոցի միջոցով նա մի անցք է բացել պատի մեջ և փոխանցել է ջահն իրեն ստեղծող պրոֆեսոր Օ Չուն Խոյին: Գիտնականն, իր հերթին, ջահը հանձնել է մեկ այլ՝ KAISTռոբոտին, որը մարդու կողմից կառավարվող FX-2 մոդելն է, գրում է TJ-ն:

Օլիմպիական կրակի փոխանցավազքից բացի, HUBO ռոբոտները կլինեն Փհենչհանի Օլիմպիադայի կամավորների թվում: Նրանք կդիմավորեն Օլիմպիադայի հյուրերին օդանավակայաններում և կաջակցեն մասնակիցներին մարզադաշտերում: Ռոբոտները նաև տեղեկություններ կհաղորդեն անգլերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն: