Synaptics ընկերությունը հայտարարել է մատնահետքը ճանաչող օպտիկական էկրանով Clear ID FS9500 սմարթֆոնների արտադրության մասին: Այս մասին հայտնում է The Verge կայքը:
Տեխնոլոգիան նախատեսված է այն սմարթֆոնների համար, որոնց էկրանները չունեն շրջանակ:
Հեղինակների խոսքով՝ Clear ID-ն ավելի արագ է ճանաչում տիրոջ ինքնությունը, քան դեմքի նույնականացման համակարգերը: Sentry Point տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է բարձր անվտանգություն: Սմարթֆոնը կճանաչի տիրոջը մատի մեկ հպումով:
Ընկերությունից հայտնում են, որ առաջին անգամ Clear ID-ն կցուցադրվի հունվարի 9-12-ը Լաս Վեգասում՝ CES 2018 ցուացդրության շրջանակում: