AM
18 December 2017 - 09:05 AMT

Apple-ը կփակի iTunes-ը

Apple կորպորացիան մտադիր է մինչև 2019թ. փակել iTunes երաժշտական խանութը:

Որոշումը կապված է Spotify, Apple Music և սթրիմինգային այլ ծառայությունների պահանջարկի աճի հետ, մինչդեռ երաժշտական կոմպոզիցիաների վաճառքը Apple-ի խանութում նվազում է: Սպառման մոդելը փոխվել է, օգտատերերը սկսել են երաժշտություն լսել բաժանորդագրությամբ, գրում է Lenta.ru-ն Weraveyou-ի վրա հղումով:

Ըստ պորտալի, օգտատերերի կողմից գնված բոլոր թրեկերն ու փլեյլիսթերը կտեղափոխվեն Apple Music ձայնադարան: Միևնույն ժամանակ ապօրինաբար ներբեռնված կոմպոզիցիաներն անհասանելի կդառնան:

iTunes առցանց խանութը սկսել է գործել 2003-ին: Իրավահաջորդների հետ բանակցությունների ժամանակ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը պնդել էր, որ թրեկերը վաճառվեն ոչ թե ալբոմներով, այլ հատով՝ 99 ցենտով: 2011-ի հունիսին վաճառվեց 15 միլիարդերորդ կոմպոզիցիան: Խանությում կարելի է գնել նաև ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, աուդիոգրքեր և այլն: