էլեկտրամոբիլ արտադրող առաջատար Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում խոստացել է էլեկտրական շարժիչով պիկապ թողարկել Tesla Model Y-ից անմիջապես հետո։
«Պիկապի դիզայնի և ինժեներային առանձնահատկությունների մասին գաղափարները գլխումս են արդեն գրեթե հինգ տարի։ Ես անհամբեր եմ պիկապի նախագիծը սկսելու հարցում»,- ասել է Մասկը։
2017-ի հոկտեմբերին Tesla -ն ներկայացրել Էր Tesla Semi էլեկտրական բեռնատարը՝ ինքնակառավարման տեխնոլոգիայով: Tesla Semi-ի սերիական արտադրությունը ծրագրավորվում է սկսել 2019 թվականին։






