Իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում կիրականացնի ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախագծի վրա կծախսվի €7,393 մլն:
Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ: