Facebook սոցցանցը հարցում կանցկացնի օգտատերերի շրջանում այն մասին, թե որ լրատվական ռեսուրսին են ավելի շատ վստահում: Այդ մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և Facebook Inc. Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Ըստ նրա, ապագայում օգտատերի լրահոսում ավելի հաճախ կհանդիպեն հաղորդագրություններ տեղեկատվության հուսալի աղբյուրներից:
«Որոշ ԶԼՄ-ներ վայելում են իրենց ընթերցողների կամ հանդիսատեսի վստահությունը, մինչդեռ մյուսներին վստահում են հանրության ավելի լայն շրջանակներ, այդ թվում այն մարդիկ, որոնք այդ լրատվամիջոցների հրապարկումներին չեն հետևում»,-գրել է Ցուկերբերգը:
Սպասարկման որակի վերաբերյալ հարցումների ժամանակ Facebook –ը հարցնելու է սոցցանցում գրանցված օգտատերերին այն մասին, թե ծանոթ է արդյոք իրենց նորության աղբյուրը, ինչպես նաև, որքանով է այն հուսալի:
Առաջին հարցումներն անցկացվելու են հունվարի 22-ին: Ըստ Ցուկերբերգի, այժմ նորություններն օգտատերի լրահոսի մոտ 5 տոկոսն են կազմում: Ապագայում այդ չափաբաժինը կնվազի մինչև 4 տոկոս այն բանի հաշվին, որ օգտատերերն ավելի շատ հաղորդագրություններ կտեսնեն իրենց ծանոթներից և հարազատներից:
Ավելի վաղ սոցցանցը քննադատության էր ենթարկվել որպես ֆեյքային նորությունների տարածման մեխանիզմ, որոնք ստուգված չեն փաստերով, բայց մեծ տարածում են ստանում համացանցում: