«Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը թանկացել է ևս 10 դրամով՝ 2018-ի հունվարի սկզբի 430-ի փոխարեն կազմելով 440 դրամ:
Հունվարի սկզբին այս տեսակի բենզինը թանկացել էր 40 դրամով՝ 390-ից 430 դրամ կազմելով:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը:
Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները: