AM
25 January 2018 - 10:58 AMT

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,7% է. Ամենաբարձրն է 2012-ից ի վեր

2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,7%, ինչը 2012 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով՝ կազմելով 1,660 մլրդ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12 ամսում նվազել է 3%-ով:

Աճել են շինարարության ծավալը՝ 2,2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14%-ով, ծառայությունների ծավալը՝ 14,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6,1%-ով:

2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,4%: Ըստ վերջին` հունվարի տվյալների, Համաշխարհային բանկը տնտեսության աճ էր կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2,7%,ԱՄՀ-ն՝ մինչև 2,9%, Fitch-ը՝ 2,1%: