AM
25 January 2018 - 11:26 AMT

2 աշակերտ ունեցող Մեծաձորի դպրոցը կփակվի

Երկու աշակերտ ունեցող Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը կլուծարվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի հունվարի 25-ի նիստում:

Դպրոցում ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց:

Աշակերտների ուսուցումը կկազմակերպվի Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը մոտ 3,5 կմ է:

Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:

Կարդացեք նաև՝15 տարում ՀՀ-ում աշակերտների թիվը պակասել է 35%-ով:

2001-2016 թվականներին Հայաստանում աշակերտների թիվը պակասել է 200.000-ով կամ 35%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2001-ին երկրում աշակերտների թիվը կազմում էր 564.000, ապա 2016-ին այդ թիվը նվազել է 364.000-ի: