Պետությունը կփոխհատուցի նստավայր քաղաքում բնակարան չունեցող կառավարության անդամների բնակարանի վարձը: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում:
Նախագծով կառավարության անդամներն իրենց լիազորությունների ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք կունենան, ինչպես նաև կազատվեն զորահավաքներից ու վարժական հավաքներից:
Գործադիրի անդամներն ունեն ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տևողությամբ: Իսկ մինչև 15 օր, վարչապետի համաձայնությամբ, նրանց կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ:
Հայաստանի կառավարման կարգը փոփոխող՝ նախագահականը խորհրդարանական դարձնող նոր սահմանադրության դրույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականին մի քանի փուլերով՝ ուղեկցվելով նաև օրենսդրական փոփոխություններով: