AM
31 Հունվար 2018 - 09:49 AMT

Ամերիկյան ստարտափը 3 անիվով էլեկտրամոբիլ է արտադրում

Լոս Անջելեսում տեղակայված Аmpere ստարտափը երեք անիվ ունեցող սպորտային էլեկտրամոբիլի արտադրություն է սկսում: Այս մասին հայտնում է Designboom կայքը:

Մեքենան կարող է հաղթահարել 160 կմ մեկ լիցքավորումով: Այն ժամում առավելագույնը զարգացնում է մինչև 120 կմ արագություն:

«Մենք ցանկանում էինք ստեղծել այնպիսի էլեկտրական մեքենա, որը մատչելի կլիներ հնարավորինս շատ սպառողի: Նախագծեցիքն այս պարզ և պրակտիկ մոդելը, որը միևնույն ժամանակ ոճային սպորտային մեքենա է»,- ասել է Аmpere-ի գործադիր տնօրենը: