AM
7 February 2018 - 11:10 AMT

Հնդկաստանն ու ԵԱՏՄ-ն 2018-ին կբանակցեն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ

2018 թվականին Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կմեկնարկեն: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:

Հունվարի վերջին Հնդկաստանի արտաքին առևտրի ինստիտուտում տեխնիկական խորհրդատվություն է անցկացվել երկրի և տնտեսական միության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը նվիրված էր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային աշխատանքների հստակեցմանը:

«Կարծում եմ, որ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բանակցությունները կսկսվեն այս տարի», – ասել է Տարասյուկը:

2017 թվականի մայսիսն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի հիմնելու համաձայնագիր ստորագրվեց: Միության հետ ԱԱԳ ունենալու ցանկություն է հայտնել ավելի քան 40 երկիր՝ այս թվում Չինաստանը, Թաիլանդը, Եգիպտոսը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ :