AM
9 February 2018 - 12:48 AMT

Օգտակար հանածո արդյունահանողները 2017-ին $235 մլն-ի ներդրում են արել

2017-ին մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները իրականացրել են մոտ $235 մլն-ի ներդրում։ Այս մասին հայտնում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարում կներդրվի մոտ 3 մլրդ դրամ:

Արտաքին շուկայում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված արտադրանքը գումարային արտահայտությամբ մոտ 30% աճ է արձանագրել:

2017-ին հաստատվել են նաև ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է մոտ 900.000 խմ-ով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են մոտ 5 մլն տոննա հանքաքար: