AM
10 Մարտ 2018 - 12:08 AMT

Samsung-ն «անհետացող» հեռուստացույց է ստեղծել

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է QLED մոդելի հեռուստացույցներ, որոնք «անհետանում են»՝ չօգտագործվելու դեպքում: Նորույթը գրավել է սպառողների և մրցակիցների ուշադրությունը: Այս մասին գրում է Luxury Launches-ը:

Հեռուստացույցի էկրանն «անհետանում է» անջատված լինելու դեպքում: Այն ստանում է պատի կամ ցանկացած ֆոնի գույներն ու տեսքը, որի վրա գտնվում է՝ դառնալով գրեթե անտեսանելի:

Նշվում է, որ գործառույթից օգտվելու համար հարկավոր է լուսանկարել հեռուստացույցն ու պատը, որի վրա այն գտնվում է, և այն «կմիաձուլվի» ֆոնի հետ Samsung-ի հատուկ հավելվածի միջոցով:

Հավելվածը թույլ է տալիս նաև հատուկ ռեժիմի (Ambient mode) միջոցով տարբեր լուսանկարներ արտապատկերել էկրանին կամ եղանակի մասին ինֆորմացիա տեղադրել: