Գործադիրը մտադիր է պետական բյուջեից $545.000 հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ թվով 4 վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:
Նշվում է, որ նորոգվելու են Երևան քաղաքի ՃՏՊ-ի գործերով քննության քննիչների և Աջափնյակ Դավթաշեն վարչական շրջանների բաժնի ընդհանուր մասնաշենքերը, ինչպես նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի շենքը:
Գումար է հատկացվելու նաև Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Շիրակացի 68 հասցեում գտնվող շենքի և Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի Նարեկացի N3 շենքում գտնվող մասնաշենքի հիմնանորոգման համար: