AM
27 March 2018 - 08:57 AMT

181 մլն դրամ՝ Մոսկովյան փողոցի հիմնանորոգմանը

Կառավարությունը 181,6 մլն դրամ կհատկացնի Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցի հիմնանորգման համար հատկացվող գումարը գոյացել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի մասնավորեցումից:

Մոսկովյան փողոցը տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այն անվանվել է ի պատիվ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի։ Սկսվում է Խանջյան փողոցից և ավարտվում Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում։