Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ ունենան: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:
Նախկինում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքում փոփոխություններով առաջարկվում էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտար ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: