AM
29 March 2018 - 08:59 AMT

Telegram-ում մեծ խափանում է

Telegram-ի օգտատերերը բողոքում են մեսենջերի աշխատանքի խափանումներից՝ հաղորդագրությունները չեն ուղարկվում, ասվում է downdetector կայքում:

Խափանումները մի քանի երկրում են ի հայտ եկել: downdetector կայքում, որը հետևում է մեծ տարածում ստացած համացանցային ռեսուրսներին, Telegram-ի խափանումներից են բողոքում Ռուսաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Գերմանիայի օգտատերերը:

«Մեր օգտատերերը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՊՀ երկրներում խնդիրներ ունեն»,-ասվում է ընկերության Twitter- ի միկրոբլոգում: