AM
29 March 2018 - 13:43 AMT

Հրազդանում 30 հա մակերեսով ջերմոց կկառուցվի. 10 մլրդ դրամ կներդրվի

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում մոտ 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն կստեղծվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդւոնվել է գործադիրի մարտի 29-ի նիստում:

Նախագծի իրականացման համար կներդվի 10 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 250 նոր աշխատատեղ:

Ակնկալվում է, որ կավելանան Հրազդան համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը: