Կառավարության պահուստային ֆոնդից 70,4 մլն դրամ կհատկացվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ սակավաջրության ռիսկերի կանխման միջոցառումների իրականացման համար: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի մարտի 29 նիստում:
Նախագծում նշվում է, որ իրականացվելու են տարբեր նախահետազոտական ծախսեր, Սևաբերդի ջրամբարի հակաֆիլտրացիոն միջոցառումների ու խորքային հորերի հորատման և վերականգման աշխատանքներ: Նախատեսվում է Սևջուր գետի և Ախուրյանի ջրամբարի տարածքում գտնվող հողտարածքների ջրալցման և այլ աշխատանքերի իրականացում։
Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատյան դաշտում սակավաջրության ռիսկերի կանխմանն ուղղված խորքային հորերի հորատման և հների վերանորոգման իրականացմամբ: