AM
30 March 2018 - 09:59 AMT

Ֆրանսիան €500.000 կտրամադրի ՀՀ-ի հարկային ոլորտին

Կառավարությունը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ €40 մլն-ի վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսում է ստորագրել €500.000-ի չափով դրամաշնորհային համաձայնագիր: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

Դրամաշնորհը նախատեսվում է տրամադրել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստման նպատակով:

Նշվում է նաև, որ գումարը կուղղվի ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով կարճաժամկետ և երկարաժամկետ տեխնիկական աջակցությանը: