AM
30 March 2018 - 10:47 AMT

Նախագահականի կահույքը կտրվի կառավարությանը

ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացված շարժական գույքը կտրվի կառավարության աշխատակազմին: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 29-ի նիստի ընթացքում:

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված շարժական գույքը, ինչպես նաև հանձնման-ընդունման պահին առկա նյութերը և պաշարները կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից: