Կառավարությունը բավարարել է«Զեննի» կոշիկ արտադրող ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոշկեղենի արտադրության մեջ։ Ներկրվելու են բնական կաշի, բնական մորթի, լուծիչներ, ներկ կոշիկի արտադրության համար, մետաքսե թելեր և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 69,6 մլն դրամ է գնահատվում։
Ընդ որում, նշված արտադրատեսակներից և ոչ մեկը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, փոխարենը ապրանքները ներմուծվում են հիմնականում Թուրքիայից, իսկ դրանց մի մասը՝ Իտալիայից և Չինաստանից: