AM
13 September 2002 - 18:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը այսօր ՀՀ նախագահ Որբերտ Քոչարյանին է հանձնել ռուս-վրացական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԵԱՀԿ անդամ երկրներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեսպանը եւ ՀՀ նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: