Մայիսի 18-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում էԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ԻՏՁՄ ներկայացուցիչները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Ավելի վաղ,«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» Sustainable growth անվանակարգում մրցանակի են արժանացել:
«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160-ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցական: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:






