Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Իվանովը եւ Շուքրու Սինա Գյուրելը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը` 2001թ. նոյեմբերին ստորագրված «Եվրասիայում Ռուսաստանյան Դաշնության եւ Թուրքական Հանրապետության միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ գործողությունների պլանի» հիման վրա: