Հայաստան մուտք գործող Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել ճանապարհային հարկից, եթե մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվեն ՀՀ-ԻԻՀ սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում:
Նշվում է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները՝ բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն, մատուցվում են իրանական կողմի տարածքում:
Կառավարությանհունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: