Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ձեռք բերելու հետ միասին` $248, 8 մլն արժողությամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է միավորել Հրազդանի ՀԷԿ-ի գործող չորս էներգաբլոկները հինգերորդի հետ միասնական համալիրս տեղծելու նպատակով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, ընկերությունը մտադիր է $170 մլն-ի ներդրում կատարել: Ինչպես նշել է Կարապետյանը, դա կօգնի էլեկտրաէներգիա վաճառել հարեւան երկրներին: Կարապետյանը ընդգծել է, որ ակտիվ բանակցություններ են տարվում, եւ Հայաստանը տարածաշրջանում յուրահատուկ տեղ գրավելու հնարավորություն ունի:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ էներգաբլոկները պատկանում են Ռուսաստանին, եւ «ՀայՌուսգազարդը» դրանք գնելու է բոլոր` էներգաբլոկները միավորելու նպատակով: Ըստ նրա, գուցե այդտեղ նաեւ նավթավերամշակման գործարան կառուցվի, հաղորդում է Regnum-ը: