AM
12 September 2002 - 17:57 AMT

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՍԿԶԲԻՆ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Սեպտեմբերի 17-ին երկօրյա այցով Բաքու կժամանի Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: Ինչպես հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը, այցի նպատակներն են. մասնակցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը սկսելու հանդիսավոր արարողությանը եւ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: