ՀՀ կառավարության հունիսի 21-ի նիստում ընդունել է «Վաբա» ՍՊ ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին որոշման նախագիծը, որի համաձայն երեք տարով հետաձգվում է ընկերության կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը: Ընկերությունը կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ է զբաղվելու:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ 2,25 մլրդ դրամի ներդրում է իրականցվելու ոլորտում, ստեղծվելու է 24 աշխատատեղ՝ միջինը 320.000 դրամ աշխատավարձով:
«Նկատի առնելով, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման արտադրություն, ինչը կարևոր է գյուղատնտեսության ոլորտում, առաջարկում ենք հավանություն տալ»,- ասել է Մինասյանը: