2018 թվականի մայիսին արձանագրվել է 1% գնանկում՝ 2017 թվականի նույն ամսվա 0,2%-ի դիմաց: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նշվում է, որ ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկերերկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչնարտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերիտոկոսադրույքների բարձրացմամբ», – նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,3%-ով: