Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 13-ին մեկնում է Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Սեպտեմբերի 15-ին նա այնտեղ հանդես կգա զեկույցով: Այցի շրջանակներում Վ.Օսկանյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների, մասնավորապես Իրանի, Ռուսաստանի եւ Իսրայելի ԱԳՆ ղեկավարների հետ: Այցի ընթացքում սեպտեմբերի 17-ին նախարարը կմասնակցի «Եվրասիա խորհրդաժողով 2002.տնտեսության եւ անվտանգության հարցերի նոր շրջան», որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները: ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Վ.Օսկանյանը հանդես կգա դասախոսություններով մի շարք ամերիկյան համալսարններում հետեւյալ թեմաներով` խոշոր պետությունների քաղաքականության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա, Մետաքսի ճանապարհը 21-րդ դարում, տարածաշրջանային հիմնախնդիրներ եւ այլն: