AM
2 July 2018 - 14:34 AMT

ԱՎԾ. ՀՀ-ում բարեկարգված չէ ճանապարհների 21%-ը

2017 թվականին հանրապետության քաղաքների փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է 3,865 կմ: Ըստ ճանապարհների բարեկարգումն իրականացնող կազմակերպություններից ԱՎԾ-ին տրված տվյալների, հաշվետու ժամանակահատվածում բարեկարգված չի եղել 847,2 կմ-ը կամ ճանապարհների ընդամենը 21%-ը:

Ըստ ԱՎԾ-ի, բարեկարգված է համարվում երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող ճանապարհը:

Ցեմենտբետոնե ծածկույթ ունեցողները կազմում են հանրապետության ճանապարհների 95,6 կմ-ն, ասֆալտբետոնե՝ 2697 կմ, և խճից ու կոպիճից (խարամ) մշակված կապակցող նյութերից՝ 224,9 կմ: Ըստ վիճակագրության, բերակարգված ճանապարհների մեծ մասը՝ մոտ 30%-ը գտնվում է Երևանում:

Ամենաշատ չբերակարգված ճանապարհները Գեղարքունիքում են՝ հանրապետության չբարեկարգված ճանապարհների 7,6%-ը: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում բարեկարգված է անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) 74%-ը: