AM
6 July 2018 - 08:28 AMT

Նոր iPhone-ը կարող է թողարկվել կարմիր, նարնջագույն և ևս 5 գույնով

iPhone-ի նոր մոդելները, որոնք Apple ընկերությունը մտադիր է ներկայացնել առաջիկա աշնանը, կարող են թողարկվել 7 գույնով, այդ թվում՝ կապույտ, կարմիր և նարնջագույն:

Թեև պաշտոնապես ընկերությունը չի հաստատել դա, հավանաբար, արտահոսքին կարելի է վստահել՝ նոր երանգների մասին պատմել է վերլուծաբան Մին Չի Կուոն, որի տեղեկությունները սովորաբար վստահելի են, գրում է Bird in Flight-ը TechCrunch-ի վրա հղումով:

Կուոյի տվյալներով, նոր մոդելներից մեկը՝ 6,5-դյույմանոց էկրանով, հասանելի կլինի սև, սպիտակ և թարմացված ոսկեգույն երանգներով: Ավելի բյուջետային սարքը, որի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է, հնարավոր կլինի գնել կորպուսի մոխրագույն, սպիտակ, կապույտ, կարմիր և նարնջագույն տարբերակներով:

Ենթադրվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել iPhone 5c-ի հետ առաջին նմանատիպ էքսպերիմենտից հետո, որը թողարկվեց ընկերության համար ոչ ավանդական գույներով: Երանգի հարցում ընտրության հնարավորությունը գնահատվեց գնորդների կողմից՝ 2013-ին ընդամենը 2 օրում՝ սեպտեմբերի 20-22-ը, վաճառվել է 9 մլն iPhone 5c, ինչն այդ պահին ռեկորդային էր Apple-ի համար:

Մին Չի Կուոյի խոսքերով, iPhone-ին ոչ հատուկ գունային բազմազանությունը կոչված է նպաստելու վաճառքների աճին: