AM
12 July 2018 - 13:32 AMT

Ամերիաբանկը Euromoney մրցանակ է ստացել` որպես ՀՀ-ում 2018-ի լավագույն բանկ

Ամերիաբանկը Euromoney գերազանցության մրցանակ է ստացել՝ որպես Հայաստանի 2018 թվականի լավագույն բանկ: Մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

Ամերիաբանկն այս մրցանակին արժանանում է արդեն վեցերորդ անգամ:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:

Արդեն 27 տարի է՝ Euromoney հեղինակավոր ամսագիրը համաշխարհային մասշտաբով իրականացնում է լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը: