Aվստրիական STRABAG International կոնցեռնի պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հետ հուլիսի 13-ի հանդիպմանը հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով և նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն, հայտնում է ՀՀ ԿԱ քաղշինկոմի մամուլի ծառայությունը:
Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, կարևորել է առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա: Միաժամանակ նշել է, որ երկրում առաջնային է շենքերի սեյսմակայունության բարձրացումը, դպրոցաշինությունն ու սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցումը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ է որակյալ ինժեներ-ճարտարագետների պահանջը. քննարկվել է գործակցության ընթացքում բուհի լավագույն շրջանավարտներին արտերկրում վերապատրաստվելու հարցը: