Չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանն ասել է, որ մտադիր է ընկերության գրասենյակը բացել Հայաստանում, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Fly United ընկերությունը մոտ 25 տարի ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։
Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։
Հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։