Samsung ընկերությունը շուտով կարող է սեփական խաղային սմարթֆոնը թողարկել:
Ընկերությունն այժմ աշխատում է սմարթֆոնի վրա, որը հատուկ խաղերի համար է նախատեսված լինելու, գրում է Ferra.ru-ն չինական աղբյուրի վրա հղումով: Ավելի վաղ աղբյուրը ճշգրիտ է եղել Samsung ընկերության արտադրանքի վերաբերյալ իր կանխատեսումներում:
2017-ին Razer Phone-ի հաջողությունից հետո արտադրողներից շատերը ուշադրությունը սևեռում են սմարթֆոնների խաղային սեգմենտի վրա:
Xiaomi Black Shark-ը և Nubia Red Magic-ն արդեն մատչելի են խանութներում, իսկ ASUS ROG Phone-ը հունիսին է ներկայացվել: HTC-ի Թայվանի ստորաբաժանման ղեկավարը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ակնարկել է, որ խաղարկային սմարթֆոնի վրա են աշխատում: