AM
7 August 2018 - 10:44 AMT

Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը վճարվում է

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակցի՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ մոտ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները», – գրել է առաջին փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործարանի աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև «արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»։

Տևական ժամանակ«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն վճարվել: