AM
8 August 2018 - 07:15 AMT

Սյունիքի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ համայնքներով անցնող ճանապարհը վերականգնվում է

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13,76 կմ հատվածի վերանորոգումը, հայտնում է ՊՈԱԿ-ը:

Վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։

Նշվում է, որ վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։