AM
10 September 2002 - 18:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման համար շատ ժամանակ է անհրաժեշտ»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով` ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը միջկառավարական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւիցե նախապայմաններ առաջ քաշելու: Ինչպես նկատել է դեսպանը, Հայաստանի եւ Թուրքիայի գործարար-շրջանները, ինչպես նաեւ մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ արդեն սկսել են կապեր ստեղծել: «Իհարկե, երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք զգուշությամբ կամ կասկածանքով են մոտենում նման գործողություններին, սակայն մենք վստահ ենք, որ դա տնտեսապես արդյունավետ է երկու երկրների համար»,- ընդգծել է Օրդուեյը: