AM
21 August 2018 - 08:57 AMT

ՀՀ-ում փոքր ավիացիան զարգացնելու քայլեր են արվում

Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը :

Նշվում է, որ ոլորտի զարգացման նպատակով ՏԿՏՏ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի և Գորիսի օդանավակայաններում:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները: Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուևորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը:

Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին: