Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ճանաչման հարցը քննարկման կարիք ունի: Այդ մասին Երեւանում այսօր հայտարարել է Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Անն Մարի Բեգենը: Ըստ այնմ նա նշել է, որ չնայած Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում համաշխարհային հանրությանը ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Եվրամիությունը մինչ օրս չի մասնակցում այդ գործընթացում: