AM
24 August 2018 - 09:17 AMT

1,5 մլրդ դրամի ներդրում՝ Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը 1,5 մլրդ դրամի ներդրում կանի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցի վերանորոգման նպատակով, հայտնում է ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Օդանավակայանի կառամատույցը 22,000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։ Մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17,000քմ։

Նշվում է, որ կառամատույցը կհամապատասպանեցվիբոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավմանհամար։