Երեւանում ԱՄՆ նոր դեսպանատան շենքը պատրաստ կլինի 2004 թվականի սեպտեմբերին: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով` մայրաքաղաքի կենտրոնից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող դեսպանատան նոր շենքի շինարարության hամար կծախսվի 40 մլն դոլար: Շինությունը կունենա չորս հարկ եւ կզբաղեցնի մոտ 11 հազար քառակուսի մետր տարածք: Ինչպես նշել է դեսպանը, «սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձություններից հետո ամերիկյան դեսպանատները պետք է կառուցվեն հատուկ ստանդարտներով, հատկապես` հեռացված լինեն կենտրոնական փողոցներից` հնարավոր պայթյունների վտանգից խուսափելու համար»: Դեսպանատան հին շենքը կվաճառվի, ասել է Օրդուեյը: